Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Գվարդիոլան կցանկանար իր թիմում տեսնել Մխիթարյանին

Գվարդիոլան կցանկանար իր թիմում տեսնել Մխիթարյանին
21.12.2017 | 20:24

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Տիմ Շերվուրդը կարծում է, որ «Մանչեստր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեմ չէր լինի իր թիմում տեսնել «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին. «Կարծում եմ, որ Մխիթարյանը համարվում է «Մանչեստր Յունայթեդի» այն խաղացողներից, ում Գվարդիոլան կցանկանար տեսնել իր թիմում: Նա լիովին համապատասխանում է Պեպի թիմի խաղաոճին. ստանալ գնդակը, հետ շրջվել և մտնել պայքարի մեջ: Մխիթարյանն ավելի սուր է գործում, քան Գյուդոգանը: Իլկայը խաղային առումով ավելի կայուն է, իսկ Հենրիխն՝ ավելի տարբերվող: Այս պահին Մխիթարյանը չի հայտնվում նույնիսկ թիմի հայտացուցակում, ինչը նրա տեղափոխությունն ավելի հավանական է դարձնում»,- Շերվուդի խոսքերը մեջբերում է «Daily Star»-ը:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ